ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Այս պահին Ադրբեջանում առկա են բազմաթիվ հայեր, սակայն Ադրբեջանը չի հաստատում»․ Արտակ Բեգլարյան
23:05, 13.01.2021 | mamul.am
2541 | 0

«Հստակ թիվ չեմ ցանկանում նշել, բայց այս պահին Ադրբեջանում առկա են բազմաթիվ հայեր՝ քաղաքացիական անձինք և ռազմագերիներ, որոնցից գրեթե ոչ մեկի մասով նույնիսկ պաշտոնական հաստատում չկա»,- ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։
«Ըստ ընթացակարգի, հենց որևէ մեկը պատերազմական գործողությունների ընթացքում գերի է ընկնում, տվյալ պետությունը՝ այս դեպքում Ադրբեջանը, պարտավոր է անմիջապես հայտնել Կարմիր Խաչին և վերջինը կազմակերպում է այց, պայմանների ստուգում և կապի ապահովում ընտանիքի անդամների հետ։ Ցավոք սրտի, Ադրբեջանը շատ դեպքերում դա չի կատարել․․․»։
Արտակ Բեգլարյանը նշեց, որ գերեվարված անձանց վերաբերյալ նույնիսկ կան բազմաթիվ ապացույցներ, այդ թվում՝ տեսանյութներ, սակայն Ադրբեջանը չի հաստատում։
«Ադրբեջանը լկտի ձևով թաքցնում է տեղեկությունները ու փորձում է քրեական գործեր հարուցել և իրականությունը խեղաթյուրել․․․ Այս դեպքում, կարծում եմ, հիմնական արդյունավետ մեխանիզմը քաղաքական մեխանիզմն է, քանի որ Ադրբեջանը իրավական մեխանիզմներին չի էլ ենթարկվում ավելի շատ պետք է ռեալ, պրագմատիկ քաղաքական գործիքակազմերով ճնշման տակ պահել Ադրբեջանին»,- նկատեց Բեգլարյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր