ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Իշխանությունը զավթած թշնամու ճամբարում ուրախ են այս նորությունից». Հայկ Մարտիրոսյան
23:55, 13.01.2021 | mamul.am
5470 | 1

Նախագահ Արմեն Սարգսյանի տեղափոխումը հիվանդանոց` անհանգստացնող նորություն է։
Ակնհայտ է, որ իշխանությունը զավթած թշնամու ճամբարում ուրախ են այս նորությունից։ Ոմանք դա անգամ չեն թաքցնում։
Սարգսյանը ժամանակին լուրջ հիվանդություն է ունեցել, օրերս ենթարկվել էր այլ խնդրով վիրահատության, ավելորդ քաշ ունի և գտնվում է տարիքի առումով ռիսկային խմբում։
Ինքնին Լոնդոնի հիվանդանոց տեղափոխումն արդեն խոսում է ծանր վիճակի մասին։ Երկկողմանի թոքաբորբը, վերոնշյալ հանգամանքների առկայության պայմաններում նշանակում է, որ նախագահ Սարգսյանի առողջական վիճակն իրոք բարդ է։
Երկրի ղեկավարման՝ այլևս մնացած միակ լեգիտիմ պետական ինստիտուտը ներկայացնող Սարգսյանին, որքան էլ հատուկ և ծրագրավորված կեղտոտեն` այսօր բացառիկ դեր է վերապահված։
Ողջ պետական ապարատում միայն Սարգսյանն է, որ հանդես է գալիս կառուցողական առաջարկներով և միայն նա է, որ իր բոլոր թերություններով հանդերձ` այսօր կարող է հանդիսանալ անցումային, ժամանակավոր այն միակ երաշխավորը, որը կարող է օգնել կազմելու ժամանակավոր կառավարություն, որի ճգնաժամային կառավարումից հետո ինքը այլ պաշտոնի չի հավակնելու։
Որքան էլ Հայաստանում դա չհասկանան, որքան էլ տրվեն դրսից ներմուծվող և նրա դեմ կիրառվող սևացման և կերպարի ոչնչացման հստակ, մեթոդական և ծավալուն արշավներին` Սարգսյանի դերն ու մոտեցումներն առաջիկա ամիսներին երկրի համար կենսական կարևորություն ունեն։
Հուսանք` նախագահը կհաղթահարի նաև այս առողջական ծանրագույն մարտահրավերն ու կկարողանա իրականացնել այս բարդագույն շրջանում իրեն բաժին հասած կարևորագույն առաքելությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր