ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Էրդողանը ցանկանում է, որ Ղարաբաղում հայերն ու ադրբեջանցիները համատեղ ապրեն՝ առանց խաղաղապահների
00:20, 14.01.2021 | mamul.am
10073 | 0

Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել չորեքշաբթի օրը, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Ըստ Interfax-ի ադրբեջանական ծառայության, զրույցի ընթացքում Էրդողանը պատրաստակամություն է հայտնել աջակցել տարածաշրջանում կայունության պահպանմանը: Էրդողանը կողմնակից է, որ Լեռնային Ղարաբաղում այնպիսի պայմաններ ներդրվեն, որ հայերն ու ադրբեջանցիները համատեղությամբ ապրեն՝ առանց ռուս խաղաղապահների և առանց մշտադիտարկման պրոցեսի:
«Այս նպատակին հասնելը կրկին ցույց կտա աշխարհին ռուս-թուրքական գործընկերության կառուցողական արդյունքները»,- Էրդողանի խոսքերն է փոխանցում աղբյուրը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի ադմինիստրացիայի հաղորդագրությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր