ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայաստանում բնական գազի մատակարարման խափանումն ունի նաև քաղաքական բաղադրիչ». Վահե Դավթյան
14:40, 14.01.2021 | mamul.am
4573 | 0

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում բնական գազի մատակարարման խափանումը թեև պայմանավորված է տեխնիկական պատճառներով, սակայն ունի նաև քաղաքական բաղադրիչ:

Պարզ է, որ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանից բնական գազի առնման ծավալների հնարավորությունն առավելագույնը կազմում է 6,0 մլն.խմ/օր, ինչը բավարար չէ ԱԳԼՃԿ-ներին ու Երևանի ՋԷԿ-ին անխափան մատակարարում իրականացնելու համար: Սա խնդրահարույց է նաև այն առումով, որ երկրում գործող բնական գազի սակագները մի կողմից խնդրահարույց են բնակչության համար, մյուս կողմից՝ լրջագույն ռիսկեր են ստեղծում «Գազպրոմ Արմենիա»-ի համար՝ հատկապես ներդրումային ծրագրի արդյունավետ կատարման տեսանկյունից: Իսկ ներդրումային ծրագրի «առյուծի բաժինը», ինչպես գիտենք, ուղղված է հենց Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի ընդլայնման աշխատանքներին:

Միաժամանակ անհասկանալի է, թե ինչու գազատրանսպորային համակարգում վթարի արդյունքում ձևավորված պակասորդը չի լրացվում Իրան-Հայաստան գազամուղի միջոցով, որի թողունակությունը տարեկան կազմում է 2,3 մլրդ խմ, մինչդեռ լավագույն դեպքում դրանով մատակարարվում է մոտ 450-500 մլն խմ:

Պետք չէ բացառել, որ խնդիրը գտնվում է հայ-իրանական հարաբերությունների տիրույթում, որոնք, ինչպես բազմիցս համոզվել ենք վերջին 2,5 տարվա ընթացքում, նպատակային սնանկացման են ենթարկվել Երևանի կողմից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր