ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ֆիդել Կաստրոյին մեկը ռիսկ կանե՞ր, ասեր՝ սափրվի, նոր արի». Գևորգ Պետրոսյան
14:50, 14.01.2021 | mamul.am
7444 | 2

«Էս մարդուն էնքան անլուրջ են վերաբերվում, որ դաժե արտաքին տեսքի վրով ասում են՝ սենց կանես, նոր կգաս: Ֆիդել Կաստրոյին մեկը ռիսկ կանե՞ր, ասեր՝ սափրվի, նոր արի... Արա՛, լավ, դու ամոթ չունե՞ս, քեզ զանգում, ասում են՝ ինչ տեսքով գնաս Մոսկվա. սա գետինը մտնելու բան ա»,- ասուլիսի ժամանակ անդրադառնալով հունվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցին, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր