Россия ավիաընկերությունը հունվարի 15-ից ուղիղ չվերթներ է սկսում Պուլկովո օդանավակայանից դեպի Երևան, հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից, փոխանցում է ТАСС-ը։ «Թռիչքները կիրականացվեն շաբաթական 1 անգամ՝ ուրբաթ օրերին Airbus A319 ինքնաթիռներով։ Առաջին չվերթը կլինի հունվարի 15-ին»,- ասված է հաղորդագրության մեջ: Պուլկովոյից թռիչքը նախատեսվում է Երևանի ժամանակով ժամը 10:30-ին, Երևանից հետադարձ չվերթը կլինի ժամը 17:55-ին: Չվերթի տոմսերն արդեն վաճառքում են։ |