ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Անվտանգության տասնյակ աշխատակիցներով Աննա Հակոբյանը մեկնում է Ռուսաստան. Mediaport
15:45, 14.01.2021 | mamul.am
8511 | 2

Mediaport թելեգրամյան ալիքը գրում է. «Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediaport-ը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրանց դուստր Մարիամ Փաշինյանն այսօր խիստ գաղտնի այցով մեկնում են ՌԴ:

Մեզ հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանին ուղեկցել են մեկ տասնյակից ավելի զինված անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն անվտանգության աշխատակիցների խումբ է խնդրել նաև ռուսական կողմից:

Հիշեցնենք, որ Mediaport-ի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանը ՌԴ է մեկնում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հարցով: Նկատենք, որ մինչ այս պահը ՀՀ իշխանությունն այս տեղեկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տրվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր