ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արման Աբովյանը պարզաբանում է՝ ինչու ԲՀԿ-ն չի մասնակցում Արա Այվազյանի հետ հանդիպմանը
16:05, 14.01.2021 | mamul.am
2710 | 1

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ի պատասխան հարցին, թե ինչու ԲՀԿ-ը չի մասնակցում Արա Այվազյանի և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը, ասաց. «Մենք չունենք, ըստ էության, ոչ մի ընդհանուր օրակարգ իշխանությունների հետ նաև այդ դաշտում, որովհետև այն ապաշնորհ գիտակցված և անգիտակից քայլերը, որ մենք տեսնում ենք դիվանագիտական դաշտում, չեն թողնում ոչ մի հնարավորություն՝ ինչ-որ բան քննարկելու»:

Հիշեցնենք, որ ընթանում է ԱԳ նախարար Արա Այվազյանի և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների փակ հանդիպումը, որին չեն մասնակցում ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր