ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Մոսկվայում Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. աղբյուր
19:30, 14.01.2021 | mamul.am
13530 | 4

Քիչ առաջ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ներխուժել են Մոսկվայի օդանավակայանի՝ պաշտոնատար անձանց և պատվիրակությունների դիմավորման սրահ ու «դավաճաններ» վանկարկումներով դիմավորել Աննա Հակոբյանին և երկու դուստրերին՝ Շուշանին և Մարիամին:

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնց Նիկոլ Փաշինյանը դեսպանի միջոցով խնդրել էր ապահովել իր ընտանիքի անդամների անվտանգությունը, էվակուացիա են հայտարարել և փակել են դիմավորման սրահի ելումուտը՝ փորձելով հավաքել ակցիայի մասնակիցների հեռախոսները, գրում է Mediaport-ը:

Փաշինյանի կնոջը և դուստրերին հետևի մուտքով ուղեկցել են դեպի մեքենաներ, որտեղ նրանց դիմավորել են հայ համայնքի ներկայացուցիչները «վիժվածքների ընտանիք», «դավաճան տականքներ» բացականչություններով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի կինն ու դուստրերը Մոսկվա են մեկնել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար՝ 10 զինված թիկնապահի ուղեկցությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր