ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
23 մարդ է մահացել Նորվեգիայում #Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո
20:10, 14.01.2021 | mamul.am
9220 | 0

Նորվեգիայում 23 մարդ է մահացել ամերիկյան Pfizer ընկերության պատվաստանյութով պատվաստվելուց հետո, հայտնել է նորվեգական դեղամիջոցների գործակալությունը:
Մահվան բոլոր դեպքերը գրանցվել են թույլ դիմադրողականություն ունեցող, 80 տարեկանից բարձր մարդկանց շրջանում։
«Այդ դեպքերն առանձնապես մտահոգիչ չեն։ Միանգամայն ակնհայտ է, որ այս պատվաստանյութը շատ փոքր ռիսկի գործոն ունի, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը վատթարացած առողջությամբ տարեց հիվանդների մասին է»,- ասել է գործակալության ներկայացուցիչ Սթեյնար Մադսենը։
Ապագայում նման միջադեպերից խուսափելու համար Ազգային Առողջապահության ինստիտուտը փոքր-ինչ փոխել է ծանր հիվանդություններ ունեցող տարեցների պատվաստման կանոնները:
«Կողմնակի ազդեցությունները կարող են նպաստել տարեց մարդկանց մոտ առկա հիվանդությունների ավելի ծանր ընթացքին»,- պարզաբանել են գերատեսչությունում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր