ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ՃՈ տեսուչների կողմից տուգանային միավորների կիրառումը կհետաձգվի
11:35, 15.01.2021 | mamul.am
5942 | 0

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումից առաջ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն առաջարկեց ՃՈ ճանապարհապարեկային ոստիկանների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը հեռաձգել մինչև 2022թ. հուլիսի 1-ը: «Մինչ այդ, տուգանային միավորը, որպես վարչական տույժ, կիրառվելու է միայն տեսանկարահանող սարքերով հայտնաբերված երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասով օրենքով քննության ենթակա գործերով»,- ասաց նա: «Եթե ՃՈ տեսուչը բալ չի կարողանում կիրառել, կարելի է ասել, որ 20-30 տոկոսով է սա իր արդյունավետությունը դեռևս ցույց տալիս»,- արձագանքեց իմքայլական Արմեն Խաչատրյանը: «Պարեկային ոստիկանության մասով գործառույթների ուժի մեջ մտնելուց հետո, այո՛, կիրառման պտուղները երևի տեսանելի կլինեն»,- շարունակեց հանձնաժողովի նախագահ, իմքայլական Անդրանիկ Քոչարյանը:

Նախագիծն ընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգ:

ՃՈ տեսուչների կողմից տուգանային միավորների կիրառումը կհետաձգվի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր