ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նիկո՛լ, դու էն տղեն չէի՞ր, որ գլուխ էիր գովում, թե պապերդ ծագումով շուշեցի են». Արտակ Զաքարյան
17:20, 15.01.2021 | mamul.am
4531 | 1

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է. «Նիկո՞լ, ալիևներին հրավիրում էիք Շուշի՝ մուղամ լսելու:
Եկել են, ո՞ւր եք: Գնացեք դիմավորեք, սուփրա-սեղան գցեք, իրար հետ նալբաքի պարեք:
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի. Փաննահ խանը (հիմա՝ Ալիևը) դավաճան Մելիք-Շահնազարի (հիմա՝ դավաճան Նիկոլի) թողտվությամբ, պատմութայն մեջ երկրորդ անգամ հայտնվել է Շուշիում: Հայտնվել է, որ ասի՝ ով տիրում է Շուշիին, տիրում է նաև Արցախին:
Նիկո՛լ, դու էն տղեն չէի՞ր, որ գլուխ էիր գովում, թե պապերդ ծագումով շուշեցի են, և հպարտանում էիր, որ արցախյան արմատներ ունես:
Պարո՛ն ոչ բարով «գերագույն գլխավոր հրամանատար», Ալիևների՝ Շուշի այցելելու կապակցությամբ հայ ժողովրդին ասելիք չունե՞ս, թե գրպանային ծախու «կուսակցությունների» հետ հանդիպումներ ես անում, որ իշխանության մնալու ընտրություններ անես: Իսկ ապագայում էլ երևի ենթադրում ես, որ ալիևներն այցելելու են Տավուշի մարզի Վերին կամ Ներքին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու, Արարատի մարզի Տիգրանաշեն, Սյունիքի մարզի Շուռնուխ, Գեղարքունիքի մարզի Արդանիշ ու Սոթքի հանքավայր Ադրբեջանի դրոշը բարձրացնելու համար:
Հայե՛ր, ձեզ ընդհանրապես չի հետաքրքրու՞մ այն, ինչ տեղի է ունենում ձեր շուրջ: Վաղը, մյուս օրը ֆեյսբուքում ե՞ք տուն կառուցելու, երեխա ունենալու, եկեղեցի գնալու, հարսանիք անելու: Դեռևս չե՞ք համոզվել, որ դուք մի պրոբլեմ ունեք, որի անունն է Նիկոլ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր