ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
#COVID_19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն աշխարհում
15:20, 15.01.2021 | mamul.am
3787 | 0

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 93,6 միլիոնի: Այս մասին հաղորդում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը:
Հունվարի 15-ի դրությամբ վիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 93 620 077։ Համաճարակի հետևանքով մահացության թիվը 2 004 507 է։ Ապաքինվել է 66 924 078 մարդ։
Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշով առաջատար երկրների եռյակում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուս հաստատվել է 23 848 410 մարդու մոտ։ Մահացությունների թիվը 397 994 է։
2-րդ տեղում Հնդկաստանն է, որտեղ COVID-19 ախտորոշվել է 10 528 508 մարդու մոտ։ Մահվան ելքերի թիվը՝ 151 954:
Բրազիլիան 3-րդ տեղն է զբաղեցնում՝ 8 326 115 վարակակիրով, մահացածների թիվը՝ 207 160:
Առաջին տասնյակում են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր