ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վստրեչի Ապոր ու Քրիստինե Պեպելյանի մասին մի կեղտոտ տեքստ տեսա». Կարինե Հարությունյան
16:20, 15.01.2021 | mamul.am
47105 | 2

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վստրեչի ապոր ու Քրիստինե Պեպելյանի մասին մի կեղտոտ տեքստ տեսա, իմ ընկերներից մեկն էր դրել իր էջում: Նա և ևս երկուսը, երեքն էլ կին, հավանել էին այդ տեքստը: Երեքին էլ հեռացնում եմ:
Պեպելյանին չեմ ճանաչում, իր երգը իմ ճաշակով չէ, առավել ևս հետաքրքիր չէ, թե գրվածը ճիշտ էր կամ սխալ, կամ քանի տոկոսն էր ճիշտ: Բայց թող ամեն մեկը, որ հավանում է նման տեքստեր, պատկերացնի, որ կարող են մի օր նաև քթները խոթել իրենց անձնական կյանք:
Նման տեքստերի հեղինակը նույնիսկ եթե իշխանությունը չէ, ապա ենթադրելի է, որ դրանք խրախուսվում են իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից: Մտածե՞լ են նրանք, որ մի օր նման բաներ կարող են գրել նաեւ իրենց մասին: Թե՞ մտածում են՝ իրենք սուրբ են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր