Հյուսիսային Կորեայում ստորջրյա հիմքով նոր բալիստիկ հրթիռ են ցուցադրել։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով տեղական լրատվական գործակալությանը: Զենքը ցուցադրվել է Փհենյանում՝ Կորեայի աշխատավորական կուսակցության հերթական համագումարին նվիրված ռազմական շքերթի ժամանակ: Մեկնաբանելով շքերթը՝ լրագրողներն այդ նորույթն անվանել են «աշխարհի ամենահզոր զենքը, որը ցույց է տալիս հեղափոխական զինված ուժերի ուժը»: |