ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Գյումրեցին թքեց երեսիդ․ թասիբ ունենայիր, հետ կվերադառնայիր». Լյովա Եղիազարյան
22:00, 15.01.2021 | mamul.am
6228 | 3

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս զառամյալ քաղաքական թափառաշրջիկը, որը վախից դուրս չէր գալիս գյումրեցիների հետ հանդիպելու, նրանց անվանել է «բոմժ»:
Գյումրեցին թքեց երեսիդ՝ քեզ անվանելով դավաճան: Գյումրեցին ապտակեց քեզ ու վանկարկեց «Նիկոլ վարչապետ»: Գյումրեցին ստիպեց, որ լցես տակդ: Գյումրեցին ասաց, որ ինքն է որոշում իր ճակատագիրը: Գյումրեցին ստիպեց, որ դու մտածես, ա՛յ խամաճիկ: Գյումրեցին արտահայտեց ժողովրդի կարծիքը: Թասիբ ունենայիր, հետ կվերադառնայիր:
Գյումրեցիք, ղուրբան ձեզ: Այսպես՝ բոլոր վայրերում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր