ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ինչ՝ դուք, ինչ՝ ձեր ավերակ «ընտրյալը»»․ Լիզա Ճաղարյան
23:25, 15.01.2021 | mamul.am
4708 | 6

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զարմանալի բան չկա, որ «հայրենիքի փրկիչների» ճանապարհը փակողներին հայտնի ընդդիմաբանդայի վարչապետացու Վազգեն Մանուկյանը «բոմժ» է անվանել։ Առավե՛լ զարմանալի չէ, որ Մանուկյանը վստահեցրել է լրագրողներին, թե այդ մարդկանց իմքայլականները «փող էին բաժանել», որ փրկիչների ճամփան փակեն։
Եթե այս պատմության մեջ զարմանքի արժանի ինչ–որ բան կա, ապա` հենց զարմացողների գոյությունն է։
Քանի՞ տարի կարելի է զարմանալ։
Զարմացանք Հոկտեմբերի 27–ից հետո, երբ այս նույն Վազգեն Մանուկյանը ահաբեկիչներին «ռոմանտիկներ» անվանեց, զարմացանք, երբ Ռոբերտ Քոչարյանը Հոկտեմբերի 27–ի զոհերի իրավահաջորդների շահերի պաշտպան փաստաբանին «բոմժ» անվանեց։ Զարմացանք, երբ այս նույն փրկիչների քարոզչամեքենան օրուգիշեր բարձրաձայնում էր, որ 2008–ին Ազատության հրապարակում արդար ընտրությունների համար պայքարող Հայաստանի քաղաքացիները բոմժեր, թմրամոլներ ու հարբեցողներ են։
Նույնիսկ զարմանում ենք հիմա, երբ այս նույն «փրկիչներն» իրենց չմիացող հանրությանը «ժեխ» ու «նախիր» են ասում։
Բայց պետք է, չէ՞, մի օր վերջապես դադարենք զարմանալ եւ սառնասրտորեն արձանագրենք, որ չե՛ն կարող երկիրը տարիներ շարունակ դեպի անդունդ գլորող ուժերն այլ գնահատական տալ իրենց ճանապարհը փակած մարդկանց։ Օրինակ` խոստովանել, որ իրենց ճանապարհը կարող են փակել հիշողությունը չկորցրած մարդիկ։ Հենց նրանք, ովքեր չեն մոռացել սանձարձակ բեսպրեդելը, թալանը, սպանությունները, բռնությունները, հալածանքներն ու դրանց կարկառուն հեղինակ մարդակերներին, որոնք հիմա մեյդան են նետել իրենց խամաճիկին, որ «հայրենիքի փրկություն» ճռճռոցի տակ զավթեն իշխանությունն ու էս նույն Մանուկյանին ռադ անեն տուն։
Իրենց կարճ խելքով` ճիշտ ընտրություն են կատարել ու էս «մաղձի տոպրակի» միջոցով կարողանալու են խաբել ժողովրդին։
Ձեր «թույնիկին» առեք ու կորեք գրողի ծոցը։
Ինչ` դուք, ինչ` ձեր ավերակ «ընտրյալը»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր