ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ալիևը հայերից վառված, կոմպլեքսավորված ու վրեժով լցված փոքրոգի ապուշի տպավորություն թողեց». Դերենիկ Մալխասյան
03:05, 16.01.2021 | mamul.am
7150 | 0

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուշիում հայտնված Ալիևի կապիկություններն ու հռետորաբանությունն ամենևին էլ չեն հուշում, որ դա պատրաստվում է խաղաղ ու բարիդրացիական հարաբերություններ հաստատել հայերի հետ։ Նա հայերից վառված, կոմպլեքսավորված ու վրեժով լցված փոքրոգի ապուշի տպավորություն թողեց։
Տպավորություն է, որ Ալիևն ավելի վատ է վարվելու Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ երկնքից իր գլխին ընկած հաղթանակի հետ, քան մենք վարվեցինք առաջին արցախյան պատերազմից հետո՝ մեծ ջանքերի ու արյան գնով ձեռք բերած մեր հաղթանակի հետ։
Հենց Շուշիում Ալիևն ամեն կերպ դնում էր Արցախյան երորրդ հնարավոր պատերազմի հիմքերը։
Ալիևի հռետորաբանությունը հուշում է, որ ինչքան էլ Ռուսաստանը ջանքեր գործադրի, Հարավային Կովկասում դեռ տևական ժամանակ բարիդրացիական հարաբերություններ չեն հաստատվելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր