ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վստահ եմ, որ ինչ-որ մեկը դուրս կշպրտի նրան հրապարակից՝ աղբանոց». Արման Բաբաջանյան
23:50, 15.01.2021 | mamul.am
6336 | 3

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես Վազգեն Մանուկյանի վերաբերյալ ունեմ իմ որոշակի դիրքորոշումը, որն ամրապնդվել է 2019թ. Նաիրի Հունանյանի հետ ընդարձակ հանդիպումից հետո: Նա և մի քանի ուրիշներ Նաիրի Հունանյանի հոգևոր ծնողներն են: Նրա անմիջական ներգրավմամբ է Նաիրիի գլխավորած ահաբեկչական «ռոմանտիկների» խումբը գլխատել մեր պետության գլուխը, պետականության արժանապատվությունը:
Միայն Հոկտեմբերի 27-ից հետո Վազգեն Մանուկյանի նման շարքային գործիչները կարող էին ազատ շունչ քաշել և դառնալ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ձեռքի գործիքը՝ ներքաղաքական գործընթացներում և դասավորության մեջ սեփական խաղերում:
Հուսամ, որ երկրի նախագահը, վեհափառը, նախկին վարչապետ ԿԿ-ն, իրական և պսևդոմտավորականներ այսօր կափսոսեն, որ աջակցել են այս քաղաքական դիակին:
Վստահ եմ, որ այդ 16 ուժերի մեջ գեթ մեկ ողջամիտ քաղաքական գործիչ կգտնվի, ով Սերժ Սարգսյանի բնորոշած այս իդիոտի փոխարեն ներողություն կխնդրի գյումրեցիներից և կհայտարարի, որ դադարեցնում է իր մասնակցությունը նրա առաջնորդությամբ պայքարին:
Ակնկալում եմ, որ դա կանի ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը, ով սերտորեն կապված է Գյումրիի հետ:
Վստահ եմ, որ ինչ-որ մեկը, գեթ մեկը, ներողություն կխնդրի այս սրիկայի փոխարեն և դուրս կշպրտի նրան հրապարակից՝ աղբանոց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր