ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ալիևն իմ սպասածից ավելի մեղմ է արտահայտվել». Ռուբեն Ստեփանյան
11:15, 16.01.2021 | mamul.am
5444 | 0

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևի ելույթը Շուշիում ոչնչով չէր տարբերվում 26 տարվա մեր շատ նախկին ու ներկա պաշտոնյաների ելույթներից։ Իրենք էլ էին դուրս գալիս մի խումբ մարդկանց մոտ լապպազարի ու ճոռո֊ճոռո խոսում։ Հիմա էդ մարդիկ փոստում են Ալիևի նկարներն ու ողբում։ Հա գնալու էր Շուշի։ Չգիտեի՞ք։ Հաղթող երկրի նախագահը գնալու էր հաղթանակի սիմվոլ համարվող քաղաք։ Ու իմ սպասածից ավելի մեղմ է արտահայտվել։ Ոչինչ չի ասել Հայաստան գրավելու, Երևան հասնելու ու Սևանում ոտք լվալու մասին։ Բայց կարևորը խոսելը չէ։ Որ խոսելով լիներ, մեր հետևից հասնող չէր լինի։ Խոսքի ու գործի անհամապատասխանության արդյունքը ներկան է։ Ժամանակին լավ օրինակ կար.
«Թե որ հայ ես հայ մնա, ուրիշ երկիր մի գնա»։
Ներսիկ Իսպիրյան, Լոս Անջելես»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր