ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Մենք պարտվեցինք ոչ թե այն ժամանակ, երբ Ալիևը թեյ խմեց Շուշիում, այլ` երբ նրան թեյի հրավիրեցինք». Դավիթ Դավթյան
17:05, 16.01.2021 | mamul.am
4567 | 0

Լրագրող Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուշիի կանխատեսելի թեյախմության մասին.
Մենք պարտվեցինք ոչ թե այն ժամանակ, երբ Ալիևը թեյ խմեց Շուշիում, այլ այն ժամանակ, երբ նրան թեյի հրավիրեցինք:
Թվում էր, առաջին անգամ էինք հակառակորդ ընտրում, նշանակում, գտնում կամ ճանաչում: Թվում էր` հակառակորդը վատն էր «նախկինների» ժամանակ և նա լավը կդառնա «նորերի» գալուն պես:
Ձյուն գար մեր բաց գլխին:
Երբ Բաքվի, Սումգայիթի հայերի ջարդ էին անում, Ջուղայում խաչքար էին քառատում, քնած սպային կացնահարում էին, գալիս Արցախում երեխա էին սպանում, մի՞թե պարզ չէր՝ ով են նրանք: Պարզ էր, հետևաբար նրանց ձեռք մեկնելը վատագույնի նախանշան էր:
Անկեղծ ասած՝ Շուշիի կորուստը այդ կադրերով չէ, որ պիտի զգանք, տխրահռչակ թղթից հետո էր ամենադառը ապրումը: Հիմա, թշնամին նյարդերի հետ է խաղում մեր:
Ափսոս, մի ամբողջ հայրենիք արժեցավ, որ պարզ դառնա շատերի համար, որ աշխարհի ամենահեշտ գործը ընդդիմություն լինելն է, մեծ հաշվով` մերկապարանոց դժգոհությամբ ապրող ընդդիմություն: Իշխանության գալով են հասկանում, բայց արդեն ուշ է:
Ոչ մի իշխանություն Արցախ չարժեր ու Շուշի չարժեր:
Տպավորություն է, որ դեռ էլի տաք եք, մարդիկ, ու չեք սառում: Չեք սառում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր