Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 525.99, EUR 636.45, RUB 7.14, GBP 735.39
0 °C, -1 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Կարճվել է բնակության վայրիս դուռը վնասելու գործը, չի բացահայտվել մեքենաս վնասելու գործը». Բաբկեն Հարությունյան
17:45, 16.01.2021

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քրեական օրենսգրքի 225.1 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով մոտ մեկ ամիս առաջ ձերբակալվել էի։ Դատարանը բավարարել էր պաշտպանիս՝ Գ.Պապոյանի բողոքը և հաստատել էր ինձ ձերբակալելու ոչ իրավաչափ լինելու փաստը և կարգադրել անհապաղ ազատ արձակել ինձ։ Ապա Դատախազությունը ներկայացրեց վերաքննիչ բողոք, սակայն Վերաքննիչ քրեական դատարանն էլ մերժեց դատախազի բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Քաղաքական պատվերի շրջանակներում Դատախազությունն այս անգամ էլ Վճռաբեկ դատարան է դիմել։
Մինչ հայտնի կլինի Վճռաբեկ դատարանի որոշումը` տեղեկացնեմ, որ կարճվել է բնակության վայրիս դուռը վնասելու, որի պատճառով ընտանիքս մի քանի ժամ չկարողացավ տուն մտնել, գործը, չի բացահայտվել մեքենաս վնասելու գործը: Միջազգային իրավապաշտպան կառույցների հայաստանյան ներկայացուցչությունների՝ տարիներ շարունակ Հայաստանին ժողովրդավարության դասեր տվող դեսպանությունների լռության ներքո դավաճան Նիկոլի անմիջական հրահանգով մեր երկրի իրավապահ կոչվող համակարգը լծվել է ընդդիմադիրներիս նկատմամբ քաղաքական և խուլիգանական հարձակումներ կազմակերպելուն և քողարկելուն:
Ինձ ու «Հայրենիք» կուսակցության իմ ընկերներին դավաճան իշխանությունը քաղաքական հետապնդումներով լռեցնել չի կարող»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր