ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է
13:20, 16.01.2021 | mamul.am
9908 | 0

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել. «Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն (ԿԿՀԲՔԱ) Կոկա-Կոլա ընկերության պաշտոնական շշալցնող գործընկերն է Հայաստանում, որն արտադրում կամ ներմուծում և իրացնում է Կոկա-Կոլա Ընկերության ապրանքային նշաններով ոչ ալկոհոլային ըմպելիքներ։

Մեր ընկերության կողմից հայաստանյան շուկայում իրացման նպատակով արտադրվող կամ ներմուծվող ցանկացած ապրանքատեսակի փաթեթավորումը անցնում է վերանայման տարբեր փուլեր և խիստ համապատասխանում է ՀՀ և ԵԱՏՄ կիրառելի կարգավորումներին, փաթեթավորման վրա առկա են տվյալ կարգավորումներով պահանջվող լեզուներով սահմանված տեքստեր՝ հայերեն/ռուսերեն, որևէ փաթեթավորում չի պարունակում ադրբեջաներեն տեքստ, արտադրանքը համապատասխանում է որակի և անվտանգության միջազգային և տեղական պահանջներին։ Տեղեկացնում ենք, որ ադրբեջաներեն մակնշմամբ ապրանքատեսակը ՀՀ չի ներմուծվել, ինչպես նաև այն ՀՀ-ում իրացման համար արտոնված չէ ոչ ԿԿՀԲՔԱ-ի, ոչ Կոկա-Կոլա Ընկերության կողմից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր