ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք». Վազգեն Մանուկյան
14:00, 16.01.2021 | mamul.am
5806 | 0

«Պատերազմը կարելի էր կանխել»,- վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Եթե մեր բանակը պատրաստ լիներ պատերազմին, այդ ամուր դիրքերը կկարողանայինք պահել: Նույնիսկ այդ աննպաստ պայմաններում, եթե հիմար հրամաններ չլինեին ու ճիշտ կարգավորվեր բանակի աշխատանքը, այդ կորուստները չէինք ունենա»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ հնարավոր էր պատերազմը դադարեցնել ավելի շուտ ու ավելի քիչ կորուստներով. «Ապացուցված եմ համարում նաև, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք. դավաճանության պատճառով, թե հիմարության՝ առանձին հարց է»:

«Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել ենք մերոնք». Վազգեն Մանուկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր