Քիչ առաջ վարչապետի հետ հանդիպումից դուրս եկան ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանք նշեցինք, որ վարչապետի հետ հանդիպման արդյունքները գոհացուցիչ չեն եղել և պայմանավորվել են հանդիպել ևս մեկ անգամ՝ երկուշաբթի օրը: «Վարչապետը լսեց մեր ներկայացրած խնդիրները և, կարևորելով հարցի լրջությունը, գնաց ընդառաջման»,- ասաց ժամկետային զինծառայողի ծնող Սուրեն Ջուլհակյանը: «Էնպես չի, որ տեղյալ չէին խնդիրներից, ուղղակի վարչապետն ուզում էր ամբողջությամբ տիրապետեր առկա խնդիրներին և լսեր մեր ահազանգները»,- նշեց ծնողը՝ ընդգծելով, որ իրենց բարձրաձայնած խնդիրների պատասխանները ստանալու համար դեռ վաղ է և հաջորդ հանդիպմանն ակնկալում են ստանալ պատասխաններ: Հիշեցնենք, որ Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները, ովքեր պահանջում էին, որ իրենց զավակները զինվորական ծառայությունը շարունակեն ՀՀ-ում, քանի որ անվտանգության երաշխիքներ չունեն: |