ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հող ծախելու ստոր պայմանագիր եղել ա՞ հների կողմից, թե՞ ոչ». վանաձորցին՝ ՀՀԿ-ականներին
15:10, 16.01.2021 | mamul.am
7964 | 0

«Թուրքը մետր-մետր գալիս ա ու հեչ իշխանության վեջը չի: Իրանք ԱԺ-ում ու Կառավարությունում իրանց նենց են պահում, ոնց որ Շվեյցարիայում լինեն, ոնց որ ոչ մի բան չի եղել՝ ոչ հող ենք կորցրել, ոչ զոհ ենք տվել»,- Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ ասաց վանաձորցիներից մեկը: Քաղաքացին դիմեց դահլիճում ներկա ՀՀԿ-ական նախկին պատգամավորներին. «Մեր հին պատգամավորներից Շարմազանովն է այստեղ, Վահրամ Բաղդասարյանը: Խնդրում եմ ասեք՝ նման ստոր պայմանագիր եղել ա՞ հների կողմից հող ծախելու, թե՞ ոչ... Ես գիտեմ, որ չի եղել, մինչդեռ էսօր «Իմ քայլը» ժողովրդի մեջ տարածում ա, որ յանըմ հները հողը տվել են»:

«Հող ծախելու ստոր պայմանագիր եղել ա՞ հների կողմից, թե՞ ոչ». վանաձորցին՝ ՀՀԿ-ականներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր