ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մարդը, որ Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի թշնամին է, կրկնում է նրանց մոտեցումը». Հայկ Մարտիրոսյան
15:25, 16.01.2021 | mamul.am
4715 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանաձորում Վազգեն Մանուկյանի ելույթի վերջին հատվածը, որ վերաբերում էր Առաջին պատերազմի ժամանակ տարածքներն ազատագրելուն` գոնե այդ մասով տեղավորվում է լևոնտերպետրոսյանական և նիկոլփաշինյանական գաղափարախոսության շրջանակներում։ Մանուկյանն, իհարկե դատապարտում է մեզ և դատապարտվում է «ոչմիթիզհողականությունը» և համարում դա պատերազմի աղբյուր։
Մարդը, որ տերպետրոսյանի և փաշինյանի թշնամին է, ըստ էության, կրկնում է նրանց մոտեցումը։
Մանուկյանը երեսուն տարիների ընթացքում չի փոխել երեսուն տարի առաջվա իր խիստ սխալական և խորհրդային տրամաբանութան վրա հիմնված մոտեցումները, թե «այդ տարածքները պահել չէր լինի», թե «դրանք անվտանգության գոտի էին, որ պետք է վերադարձվեին»։ Եվ մեղադրում է բոլորին, որ այդ «ճշմարտությունը» ժողովրդից երեսուն տարի թաքցրել են։
Հետաքրքիր է` իրականում շատ ինտելեկտուալ պրն Մանուկյանը տեղյա՞կ է, որ կա Գոլանի Բարձունքների հրաշալի օրինակ, որ շատ ավելի անվիճելիորեն էր պատկանում Սիրիային, քան Ադրբեջանի Առաջին և Երրորդ հանրապետություններին ընդհանրապես չպատկանող Քռից արևելք ընկած ողջ հատվածը։ Իսկ Գոլանը հնարավոր եղավ գրավել, պահել և հակառակ ՄԱԿ-ի բոլոր դրույթների, բանաձևերի և Անվտանգության Խորհրդի որոշումների` անգամ լեգալացնել և դարձնել այլևս Իսրայելի անբաժանելի մաս` իսրայելցիների գաղափարական ամրության, անզիջումության, կամային հետևողականության և գիտակցության, որ գրաված հողը երբեք չի կարելի հանձնել։
Սա պետք է բոլորս հասկանանք։ Երեսնամյա հնության նամշահոտ և այլևս անգրագետ պատկերացումներն աշխարհի, այլ երկրների «թողնել»-«չթողնելու», սեփական հայրենիքը այլոց ցանկություններով պահել-չպահելու, վերաբերյալ, սեփական իրավական հիմքերը, սեփական Առաջին հանրապետության իրավահաջորդությունն անտեսելն ու ծաղրելը, սեփական պատմական-իրավական իրավունքների վրա թքելը պետք է այլևս իսպառ վերացվեն մեր մտածողությունից։
Ես «ոչմիթիզհողական» եմ։ Եվ այլևս ողջ հայ ժողովուրդը ոչ միայն պետք է ոչմիթիզհողական լինի, այլև դառնա` մղոններովհողազատագրողական։
Միա՛յն։ Եթե, իհարկե, ուզում ենք ապրել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր