Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 522.20, EUR 625.49, RUB 6.89, GBP 719.54
+20 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Դասալիքն իրենք են իրենց կյանքով». Արթուր Վանեցյան
16:15, 16.01.2021

Այսօր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառանալով ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին, ասաց. «Չեմ ուզում առհասարակ էդ թեմայով խոսել, որովհետև էն, ինչ որ արել ենք ռազմի դաշտում, էդ գնահատականները տրվել են ՊՆ հրամանատարության կողմից, տեսել են իրականում պատերազմում մասնակցած մարդիկ»,- ասաց Վանեցյանը՝ նշելով, որ իրենց հասցեին հնչող խոսակցությունները ստահոդ են:

Դասալքության վերաբերյալ Քյարամյանի հայտարարությանը հակադարձելով՝ Վանեցյանն ասաց.

«Դասալիքն իրենք են իրենց կյանքով, որ պարտվել են էս պատերազմը: Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն, ինձ հարցրին, թե ինչպես եմ գնահատում, ես ասացի, որ նրա նշանակումն ազգային անվտանգության սպառնալիք է: Ցավոք, կանխատեսումս իրականություն դարձավ»,- ասաց Վանեցյանը:

«Ես դրա մասին չէի խոսում, որովհետև ռազմի դաշտում պատահաբար հանդիպել ենք Արգիշտիի հետ, ասել եմ բոլոր տարաձայնությունները պետք է դնել մի կողմ և լծվել գործի: Եթե նա խախտում է այդ պայմանավորվածությունը, դա տղամարդուն վայել չէ»,- ասաց Վանեցյանը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր