Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատերազմը ծնած հանգամանքների, դրա ընթացքի և պաշտոնական Երևանի կապիտուլյացիայի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք պարզաբանման կարոտ են: Օրինակ՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հատուկ հանձնաժողով ձևավորվեց հայկական իշխանությունների այն ժամանակվա պահվածքն ու տարածքների կորստի հանգամանքները պարզելու համար: Սեպտեմբերյան պատերազմի ու կապիտուլյացիայի հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է ձևավորել համապատասխան հետաքննությունը՝ իրականացնելու համար անհրաժեշտ լիազորություններով օժտված հատուկ և անկախ մարմին, որում կընդգրկվեն անաչառ, անկողմնակալ հանրային գործիչներ ու մասնագետներ: Այս հարցը համապետական, համազգային նշանակություն ունի և այն չի կարող թողնվել բացառապես մրցակցող իշխանություն-16+ քաղաքական թիմերի հայեցողությանը: Մենք բոլորս պետք է իմանանք, թե ով և ինչի համար պետք է պատասխանատվություն կրի»: |