ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Այս հարցը չի կարող թողնվել բացառապես մրցակցող իշխանություն-16+ քաղաքական թիմերի հայեցողությանը». Արման Մելիքյան
16:40, 16.01.2021 | mamul.am
2572 | 0

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատերազմը ծնած հանգամանքների, դրա ընթացքի և պաշտոնական Երևանի կապիտուլյացիայի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք պարզաբանման կարոտ են: Օրինակ՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հատուկ հանձնաժողով ձևավորվեց հայկական իշխանությունների այն ժամանակվա պահվածքն ու տարածքների կորստի հանգամանքները պարզելու համար: Սեպտեմբերյան պատերազմի ու կապիտուլյացիայի հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է ձևավորել համապատասխան հետաքննությունը՝ իրականացնելու համար անհրաժեշտ լիազորություններով օժտված հատուկ և անկախ մարմին, որում կընդգրկվեն անաչառ, անկողմնակալ հանրային գործիչներ ու մասնագետներ: Այս հարցը համապետական, համազգային նշանակություն ունի և այն չի կարող թողնվել բացառապես մրցակցող իշխանություն-16+ քաղաքական թիմերի հայեցողությանը: Մենք բոլորս պետք է իմանանք, թե ով և ինչի համար պետք է պատասխանատվություն կրի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր