ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի շուրջը դեստաբիլիցազիաների օղակը սեղմվում է. մեծ խաղ է ընթանում». Ստ. Դանիելյան
SatPM+04E_+040JanE_January+0400RJanPM+04_2_81 | mamul.am
4279 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք այդպես էլ չհասկացանք, թե արցախյան երկրորդ պատերազմին ինչու եղավ ու ինչու այդպես ստացվեց: Նույն կերպ էլ չենք հասկացել մեր պատմությունը: Օրինակ, եթե առհասարակ մի կողմ դնենք մեր պատմության դասագրքերն ու ու փորձենք հասկանալ այդ ժաանակներում աշխարհում տեղի ունեցող պրոցեսներն, ապա ամեն ինչ պարզ է դառնում։
Նույնը հիմա է կատարվում, արդյունքում մարդիկ «ռուս-թուրքական» դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում, ինչպես միշտ, մենք սխալ քայլեր ենք անում։ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի շուրջը դեստաբիլիցազիաների օղակը սեղմվում է, մեծ խաղ է ընթանում: Եթե Կովկասի քարտեզից գլուխներս մի փոքր վերև բարձրացնենք ու ուշադիր դիտենք մեծ ռեգիոնին, ապա պատկերը փոխվում է։
Մերձավոր Աևելքից դեպի Չինաստան ընկած հատվածում գլոբալ անկայություններ են կազմակերպվում՝ մեծ պատերազմի նախապատրաստություններ են տեսնվում, որտեղ Թուրքիան էլ ինքնուրույն խաղացող չի, իսկ պանթուրքիզմը գործիք է Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին պատերազմների մեջ ներքաշելու համար ու ներքաշում են ստիպողաբար՝ փաստի առաջ կանգնեցնելով։
Արցախի պատերազմն այդ խճանկարի մի փոքր, բայց շատ վտանգավոր օղակն է։ Դա առաջին արարն էր։ Այստեղ կան գլոբալ տնտեսական, աշխարքաղաքական շահեր ու այդ պլաններում Հայաստանը, Ադրբեջանը մանր ֆիգուրներ են. կա՛մ կկործանվեն, կա՛մ կշահեն, ինչպես ստացվի, բայց թիրախներն այլ տեղերում են գտնվում։
Մեզ համար ամենավտանգավորն այն է, որ Հայաստանում իշխանության բերված խմբավորումը Հայաստանի շահերից չի գործում, անգամ քիչ, թե շատ ինքնուրույն խաղացողներ չեն ու հենց այդ պատճառով պատերազմի ժամանակ առաջացած շատ հարցերի պատասխանները չենք գտնում։ Չենք գտնում, որովհետև փորձում ենք Հայաստանի ազգային շահերի տեսակետից կառավարության քայլերի ինչ-որ բացատրություններ գտնել։ Այդ եթե բացատրությունները փորձենք գտնել ոչ թե Հայաստանի շահերից ելնելով, այլ այսօրվա իշխանության մարիոնետավարների շահերի տեսակետից, այդ հարցերի պատասխանները կսկսվեն ուրվագծվել:
Հայաստանի գործող իշխանությունը Հայաստանի շահերով չի շարժվում։ Սա է այսօրվա մեր հիմնական, շատ վտանգավոր ու հրատապ լուծման կարիք ունեցող մարտահրավերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
ThuAM+04E_+040MarE_March+0400RMarAM+04_2_81
10221 | 1
ThuAM+04E_+040MarE_March+0400RMarAM+04_2_81
10217 | 1
ThuAM+04E_+040MarE_March+0400RMarAM+04_2_81
4901 | 1
դեպի վեր