Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ հունվարի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծնոտի բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա: |