ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը 4 նոր երկրների հետ
19:20, 16.01.2021 | mamul.am
7559 | 0

Հունվարի 27-ից Ռուսաստանը ավիահաղորդակցությունը վերականգնում է Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի հետ, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, փոխանցում է «Риа новости»-ն:

Հաղորդագրության համաձայն՝ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան անցկացրել է շտաբի նիստ:
«Տեղի ունեցած քննարկման արդյունքներով և հաշվի առնելով առանձին երկրներում համաճարակային իրավիճակը՝ շտաբը որոշում է ընդունել 2021 թվականի հունվարի 27-ից փոխադարձ հիմունքով միջազգային ավիահաղորդակցության վերականգնման մասին հետևյալ պետությունների հետ՝

Վիետնամ (Մոսկվա-Հանոյ, շաբաթական 2 անգամ), Հնդկաստան (Մոսկվա-Դելի, շաբաթական 2 անգամ), Ֆինլանդիա (Մոսկվա-Հելսինկի, շաբաթական 2 անգամ և Սանկտ Պետերբուրգ-Հելսինկի, շաբաթական 2 անգամ), Կատար (Մոսկվա-Դոհա, շաբաթական 3 անգամ)»,- նշված է հաղորդագրությունում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր