ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Վաղարշակ Հարությունյանը Ստեփան Դեմիրճյանի տանն էր, փորձում է համոզել, որ հանդիպի Փաշինյանի հետ. #Mediaport
20:30, 16.01.2021 | mamul.am
11590 | 2

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանy Ստեփան Դեմիրճյանի տանն էր. փորձում էր համոզել նրան հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի Փաշինյանի շուրջ քաղաքական կոնսոլիդացիայի տպավորություն ստեղծեն: Այս մասին հայտնում է Mediaport թելեգրամ-ալիքը:

«Դեմիրճյանը բանավոր զրույցում մերժել է Փաշինյանին հանդիպելու առաջարկը՝ ասելով, թե ի տարբերություն սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամի, ինքը արժանապատվություն ունի և չի ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ այս իշխանությունների հետ:

Այդ պատճառով նրա տուն են գործուղել Պաշտպանության նախարարին, որը գերիների, անպաշտպան մնացած սահմանների խնդրով զբաղվելու փոխարեն հանդիպումներ բեմադրելով է զբաղված»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր