ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Արարատ Միրզոյանը թուրքի ու մեր ԱԱԾ-ի ագենտն է եղել». Միքայել Մինասյան
20:45, 16.01.2021 | mamul.am
7915 | 4

Սուրբ Աթոռում նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը «Requiem»-ի հերթական մասում մանրամասներ է հայտնել ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի գործունեության մասին:

Ըստ նրա՝ «2005-ից Արարատ Միրզոյանը, աշխատելով Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Թուրքիային տվյալներ է հաղորդել, ինչից հետո ՀՀ ԱԱԾ-ն իմանալով այդ մասին, Միրզոյանին օգտագործել է՝ Թուրքիայից տեղեկություններ ստանալու համար»:

«Արարատ Միրզոյանը թուրքի ու մեր ԱԱԾ-ի ագենտն է: Երիտասարդը թուրքերի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ և դառնում նրա թիմի կարկառուն ներկայացուցիչ: Ժամանակը գնաց և թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կազմակերպեցին հեղաշրջում: ՀՀ ԱԱԾ և Թուրքիայի հատուկ ծառայությեւնների գործակալը դարձավ Հայաստանի երկրորդ դեմքը՝ ԱԺ նախագահը: Նիկոլ Փաշինյանը միշտ իմացել է, որ նա ագենտ է, որովհետև իրանք իրար հետ են ստեղծել այդ ամենը: Որովհետև Արարատ Միրզոյանը ամենամեծ կապավորն է եղել Թուրքիայի և Հայաստանի միջև: Նա Հայաստանում ներկայացնում է Թուրքիայի շահերը»,- ասաց Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր