Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից: Նա գյուղի արոտավայրերից մեկում անասուն էր արածեցնում, երբ դեպքը տեղի է ունեցել. հայտնվել է Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում և գերվել: Մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո ադրբեջանցիները Արային հանձնել են ռուս խաղաղապահներին: Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել և որն էր պատճառը, որ գյուղացին հայտնվել է գերության մեջ, ներկայացնում է Արա Գասպարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |