ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Թող ԱԱԾ֊ն նախ պարզի, թե հույժ գաղտնի փաստաթղթերն ինչպես են դուրս գալիս գերատեսչությունից». Գ. Համբարյան
10:05, 17.01.2021 | mamul.am
5614 | 2

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իյա, իրո՞ք: Շատ զարմանալի ու ծիծաղելի կլիներ, եթե ԱԱԾ֊ն «միամտաբար» հաստատեր Մինասյանի ասածը, որ ԱԺ նախագահը թուրքերի գործակալն է եղել և բռնվել է այդ գործի վրա:
Լավ կլինի ԱԱԾ-ն նախ պարզի, թե այդ հույժ գաղտնի փաստաթղթերն ինչպես են դուրս գալիս այդ գերատեսչությունից և ինչու են կրկնակի գործակալները բարձր պաշտոններ զբաղեցնում:
Ի դեպ, նույն ԱԱԾ-ն թող հանրությանը պարզաբանի, թե ինչպես իշխանությունները 44 օր խաբեցին պատերազմի ընթացքի մասին և երկիրը տարան խայտառակ պարտության ու որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր