ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«ՀՀ-ը կա՛մ չունի ԱԱԾ, կա՛մ այն ամբողջությամբ վերահսկվում է այլ երկրների կողմից». Վահե Տեր-Մինասյան
14:35, 17.01.2021 | mamul.am
6399 | 1

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց ինչ հավես երկիր ենք... Օրական պետական գաղտնիք պարունակող «բացահայտումներ», օրական նորանոր «շպիոնների» անուններ, օրական ԱԱԾ-ի կողմից կիսամեղայական «հերքումներ»...

Իսկ եթե լուրջ, ապա ակնհայտ է, որ ՀՀ-ն կա՛մ չունի ԱԱԾ, կա՛մ այն ամբողջությամբ վերահսկվում է այլ երկրների կողմից։

Կարելի է նաև հարց տալ՝ ո՞ր երկրի, ո՞ր ծառայության գործակալ պետք է լինես, որ քո երկրում լինես հետախուզման մեջ, բայց միաժամանակ կարողանաս օրական ինչ-ինչ գաղտի փաստաթղթեր հրապարակել...

Հ. Գ. Քաղաքականությունը վտանգավոր է Ձեր առողջության համար...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր