ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հայաստանում նստած են ինչ-որ դիվային խմբեր». Եղվարդի քսայուղերի գործարանը չի բացվի
14:10, 17.01.2021 | mamul.am
10106 | 1

Եղվարդի նավթամշակման գործարանը չի բացվի:

Իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանը հայտարարել է, որ Հայաստանում նստած են ինչ-որ դիվային խմբեր, որոնք խանգարում են ներդրողներին: Armoil նավթավերամշակման գործարանի թույլտվությունը տրվել էր դեռ հեղափոխությունից առաջ, դրանից հետո նոր իշխանությունները նույնպես թույտվություն էն տվել: Սակայն սկսվել էին խնդիրներ տեղի բիզնեսմենների հետ, ովքեր մոտակայքում ունեն մրգատու այգիներ, ինչպես նաև հարակից տների բնակիչների հետ, գրում է Economy of Armenia ֆեյսբուքյան էջը:

Մրգատու այգիների տերերը պահանջել են կաʹմ դադարեցնել բիթում և զանազան յուղեր արտադրող գործարանի շինարարությունը, կաʹմ էլ գնել այգիների հողատարածքները: Հենրիկ Տեր-Ղուկասյանը հայտարարել է, որ գործարանը գտնվում է Եղվարդի արդյունաբերական գոտում և կիրառվելու են ամենաժամանակակից սարքավորումներ՝ առանց արտանետումների: Այնինչ տեղի բնակիչներն իրենց տների համար պահանջել են 200 հազար դոլար՝ դրանց շուկայական արժեքից 5-10 անգամ ավելի:

Ըստ գործարարի, ինքն այս գործի մեջ արդեն ներդրել է 23 միլիոն դոլար, նախատեսել էր ներդնել ևս 30 միլիոն՝ բացելով 300 աշխատատեղ՝ 250 հազար ամսական աշխատավարձով:

Սակայն հիմա նա խոստացել է, որ այլևս երբեք չի անդրադառնալու գործարանի հարցին, ամեն ինչ կթողնի աստծո դատաստանին:

«Հայ լինելով, ես հայրենիքում արել եմ ամեն ինչ, ինչ կարողացել եմ, սակայն, ցավոք, չստացվեց, և հիմա ես հասկանում եմ, որ ի սկզբանե չպիտի ստացվեր»»,- հայտարարել է գործարարը:

Հենրիկ Տեր Ղուկասյանը մեր բարերար է, գործարար: Նա նավթավերամշակման գործարաններունի Իրանում, ԱՄԷ-ում և այլ երկրներում: Միլիոնավոր դոլարներ է ներդրել Արցախի զարգացման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր