ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Սենսացիոն փաստաթուղթն իրականում գազի վճարման անդորրագիր է. FIP
18:40, 17.01.2021 | mamul.am
13374 | 1

Նախօրեին Mediaport թելեգրամ-ալիքը հրապարակել է մի լուսակար, որով, իբրև, ապացուցվում է, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևների ընտանիքին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը։

Ըստ ալիքի՝ փաստաթուղթն Աննա Հակոբյանին է փոխանցվել հունվարի 15-ին Մոսկվայում։

Փաստերի ստուգման հարթակը տեղեկացնում է, որ փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն ընդամենը գազի վճարման անդորրագիր է։ Փաստաթղթի վրա նշված է Lootah GAS P.J. այս ընկերությունը գազամատակարարում է իրականացնում նաև Դուբայում։

Փաստաթղթի վրա նշված է սպառված գազի քանակը, վճարման ժամանակահատվածը և այլն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր