ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ուկրաինական նավը խորտակվել է Թուրքիայի ափերի մոտ. կան զոհեր
19:15, 17.01.2021 | mamul.am
14236 | 0

Թուրքիայի ափերի մոտ՝ Սև ծովում, Ինկումու շրջանում խորտակվել է ուկրաինական Arvin բեռնանավը, ինչի հետևանքով անձնակազմի 4 անդամ է զոհվել: Այս մասին հաղորդում է RIA-ն՝ տեղեկացնելով, որ ավելի վաղ թյուր տեղեկատվություն էր տարածվել, թե նավը ռուսական է:

Ընդհանուր առմամբ, նավում եղել է 12 մարդ, 10-ը՝ ուկրաինացի, 2-ը՝ ռուս: Հաջողվել է փրկել 6-ին: Այժմ եղանակային վատ պայմանները, ինչի հետևանքով էլ խորտակվել է նավը, ստիպել են ընդհատել որոնողափրկարարական աշխատանքները: 2 նավաստու ճակատագիրն անհայտ է:

Նավը ճանապարհորդելիս է եղել Պալաուի դրոշի տակ, դրա սեփականատերը Arvin Shipping LTD-ն է (Բելիզ), իսկ օպերատորը՝ Tesoro Marine LLC-ն (Ուկրաինա): Ռուսական գրանցումից այն հանվել է 1997-ին:

Ուկրաինայի ԱԳՆ-ն արդեն հաստատել է, որ նավի վրա եղել է 10 ուկրաինացի:

Կիսվի՛ր այս նյութով՝
ThuAM+04E_+040MarE_March+0400RMarAM+04_2_81
10222 | 1
ThuAM+04E_+040MarE_March+0400RMarAM+04_2_81
4904 | 1
դեպի վեր