Ինչպես արդեն հայտնել ենք, ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվել է: Նա Գերմանիայից Մոսկվա ժամանել է «Պոբեդա» ավիաընկերության DP 936 չվերթով, որն ի սկզբանե պետք է վայրէջք կատարեր Վնուկովո օդանավակայանում, սակայն ինքնաթիռն ուղղորդել են դեպի Շերեմետևո: RIA լրատվական գործակալությունն իր թելեգրամ-ալքիում հրապարակել է Նավալնիի ձերբակալության կադրերը: |