ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
ԼՀԿ-ի նախագիծն օրակարգ չընդգրկվեց
10:35, 18.01.2021 | mamul.am
3613 | 0

Ազգային ժողովն այսօր օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած նախագիծը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ:

Ելույթի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Իշխանությունները որևէ քայլ չեն արել՝ ներքին համերաշխության, հանդուրժողականության, միասնականության, սոցիալ տնտեսական, առողջապահական, հումանիտար ճգնաժամերը հաղթահարելու համար: Նախագծի մերժումը խոսում է այն մասին, որ դուք որևէ առիթ չեք ուզում օգտագործել ցույց տալու աշխարհին, որ դուք համերաշխ չեք, որ 21-րդ դարում ձեր եղբայրները և քույրերը գտվում են ադրբեջանական բանտում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր