ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սա էս ամբիոնից ասելու բան չէր, բայց ստիպված եմ». Տարոն Սիմոնյան
11:15, 18.01.2021 | mamul.am
6457 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր նիստի ժամանակ հայտնեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հայատյացության պետական քաղաքականություն վարել: Ըստ նրա, թեպետ ՀՀ կառավարությունը 2 ամիս առաջ իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ, սակայն, Կառավարության և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների՝ վերջին շրջանի հայտարարությունները հակասում են այդ գործընթացին:

«Էնպիսի արտահայտություններ եք անում, որոնք ուղղակիորեն հակասում են կառավարության կողմից սկսված իրավական գործընթացին, որը մեր դեմ է օգտագործվելու: Մենք էս հարցը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում պետք է բարձրաձայնենք, բայց երբ կառավարության ներկայացուցիչը կամ պատգամավորը կանգնում ու հայտարարում է, որ մենք պատրաստվում ենք Ադրբեջանի հետ բարեկամություն հաստատել, ճանապարհները բացել, առևտուր անել, փող աշխատել, սա մեր դատական պրոցեսին հակասում է և մեր դեմ է օգտագործվելու շատ շուտով: Ես էլ չգիտեմ՝ սա ոնց բացատրեմ ձեզ, ստիպված էս ամբիոնից եմ ասում: Սա էս ամբիոնից ասելու բան չէր, բայց ստիպված եմ ասում, որ ավելի խորը հետք թողնեմ ձեր գիտակցության մեջ»,- ասաց Սիմոնյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր