ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Իշխանությունը յուրաքանչյուր հարմար հարթակից քարոզում է պարտության մասին». Շաքե Իսայան
11:45, 18.01.2021 | mamul.am
2656 | 0

«Իշխանությունը յուրաքանչյուր հարմար հարթակից քարոզում է պարտության մասին: Իշխանությունը հետադիմական է համարում բոլոր այն հայերին, ովքեր պատրաստվում են հաջորդ պատերազմին: Փաստացի իշխանությունների կողմից հայերի մոտ տարվում է պարտվողի հոգեբանություն, ասել է թե՝ բարոյալքելու հստակ քաղաքականություն»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը:

Պատգամավորն ասաց, որ իրենց համար առաջնահերթ է ՀՀ քաղաքացիների անվտանգությունը և այլ հարց ԱԺ դահլիճում չեն պատրաստվում քննարկել:

«Մենք մասնակցում ենք ԱԺ լիագումար նիստին՝ առաջնորդվելով բացարձակապես մեկ օրակարգով՝ երկիրը պատերազմի առաջնորդած, այնուհետև երկրի լիակատար պարտությունը ստորագրած անձի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով»,- ասաց Իսայանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր