ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել
11:50, 18.01.2021 | mamul.am
1692 | 0

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունվարի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 58 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրներից 6-ը` Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի, իսկ 2-ը` Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2234 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր:

Կատարվել է 18 509 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր