ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Փորձում ենք փակել ռազմագերիների հարցը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»․ Լավրով
14:20, 18.01.2021 | mamul.am
7078 | 0

Ռուսաստանը ցանկանում է ջանքեր գործադրել հայ գերիների վերադարձի հարցը վերջնականապես փակելու համար։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հունվարի 11-ի եռակողմ հանդիպման ժամանակ դա երկար քննարկման հարց է եղել։ Սկզբում խնդիրներ ունեցել է հայկական կողմը։ 2 կողմն էլ պետք է անհայտ կորածների ցուցակ կազմեին։ Ադրբեջանն այդպիսի ցուցակ է ներկայացրել և բոլորը վերադարձվել են։ Հայկական կողմից ցուցակները միանգամից և ամբողջական չեն ներկայացվել։ Վերադարձվել են նրանք, ովքեր մասնակցել են մինչև նոյեմբերի 9-ը ծավալված գործողություններին։ Այժմ գլխավորը դեկտեմբերի սկզբին առաջացած խնդիրներն են, երբ Հադրութի շրջանում 62 զինծառայող է գերի է ընկել։

Ադրբեջանակն կողմը հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ անցել են այդ շրջան հրադադարի մասին հայտարարությունից հետո, նրանց հարցը պետք է առանձին դիտարկել։ Ապա պարզվել է, որ նրանց թիվը 62-ից ավել է։

Մենք մեր գործընկերների հետ շփումների ժամանակ փորձում ենք լուծում տալ այդ հարցին, փակել այն՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,- հայտարարել է Լավրովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր