ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ». Լավրով
14:45, 18.01.2021 | mamul.am
8424 | 0

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այն տարածքը, որտեղ տեղակայված է խաղաղապահ առաքելությունը՝ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի է։ Այժմ մշակվում են տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման, մարդասիրական աջակցության մանրամասները»,- հավելել է նախարարը։

Ռուսաստանը շահագրգռված է, որ միջազգային կազմակերպությունները` ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, աշխատեն Ղարաբաղում՝ օգնություն ցուցաբերելով տեղի բնակչությանը։ Սակայն ընթացքում առաջանում են հարցեր, որոնք կապված են կարգավիճակի շուրջ հակասությունների հետ։ Հենց այդ հակասությունների պատճառով էլ 3 առաջնորդների կողմից որոշվեց շրջանցել այդ հարցը և այն թողնել հետագայի համար։

Նրա խոսքով, այդ հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք առաջիկայում կրկին կայցելեն տարածաշրջան։

Լավրովը կարծում է, որ կարգավիճակի խնդիրը հնարավոր կլինի լուծել, երբ կարգավորվի հասարակության առօրյա կյանքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր