ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ո՞վ է Առողջապահության նորանշանակ նախարարը
17:20, 18.01.2021 | mamul.am
37230 | 2

Ինչպես հայտնել էինք, Առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը։ Ասում են՝ վերջինը ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր, դեղագործ Մարգուշ Վարդանյանի դուստրն է։

Մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը Առողջապահության փոխնախարար էր նշանակվել 2018-ի մայիսին։ Այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Ավանեսյանի ամուսինը` Ստեփան Ավանեսյանը Արսեն Թորոսյանի ընկերն է:

Անահիտ Ավանեսյանի անվան շուրջ քննարկում էր սկսվել դեռ մեկ տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ նրան կապակցված «Արֆարմացիա» ընկերությունը 210 մլն դրամի դեղամիջոց է վաճառել պետությանը: ««Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին (2017-2020թթ փետրվար) կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը: Տիկինն այստեղ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում», գրել էր «Հետք»-ը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր