ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Տեղահանված արցախցիների կենսաթոշակները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում
18:50, 18.01.2021 | mamul.am
2275 | 0

Արցախի տարհանված շրջանների (բնակավայրերի) բնակիչների 2021 թվականի հունվար ամսվա կենսաթոշակները կվճարվեն և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախում՝ «Հայփոստ»-ի և «Արցախփոստ»-ի մասնաճյուղերում։

Այս մասին հայտնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը:

«Արցախի վերահսկողության տակ գտնվող շրջանների (բնակավայրերի) հունվար ամսվա կենսաթոշակները կվճարվեն թե «Արցախփոստի» կողմից՝ թղթային ցուցակներով, թե ՀՀ-ում՝ «Հայփոստի» մասնաճյուղերում (ՀՀ-ում գտնվող անձանց վճարումները կատարելու համար)։

Ստեփանակերտի բնակիչների կենսաթոշակները կվճարվեն միայն «Արցախփոստի» կողմից (թղթային ցուցակներով)՝ կենսաթոշակի գումարները կենսաթոշակառուի բնակության վայրում (հասցեում) վճարելու միջոցով»,-տեղեկացնում են նախարարությունից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր